News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է եղել, շահագործում է «Կար-բեգ» ընկերությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Մեր տեղեկություններով՝ սա հենց այն ընկերությունն էր, որը պետությունից թաքցրել էր հարկերը եւ հարուցված քրեական գործի շրջանակներում էլ կալանավորել էին նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին: Չնայած գործի շրջանակներում նախկին պատգամավորի մի շարք ընկերությունների մասին է խոսվում, բայց հիմնական մասը բաժին է ընկել 2 ընկերություններին՝ «Կար-բեգ»-ին եւ «Ուրախ ու տխուր» ՍՊԸ-ներին:  Իսկ գազալցակայանը Հակոբ Հակոբյանի եւ պայթյունի հետեւանքով մոտ 85 տոկոս այրվածքներ ստացած նրա եղբոր՝ Արմեն Հակոբյանի սեփականությունն էին: Տարիների ընթացքում գազալցակայանը շահագործման են տվել տարբեր ընկերությունների:

Ի դեպ, թեեւ Հակոբ Հակոբյանը 169մլն դրամ է վճարել՝ որպես պետբյուջեին հասցված վնաս եւ ստորագրությամբ ազատ արձակվել, սակայն գործով քննությունը շարունակվում է եւ դեռ մեղադրանքը չի վերացել: Երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հակոբ Հակոբյանի հետ, որպեսզի պարզենք մանրամասներ գազալցակայանում տեղի ունեցածից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան: Հակոբյանի եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է, որդունը՝ ծանր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի...
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան...
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են...
Ամենաշատ