Ուկրաինայի նախագահ Պյորտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին նշանակել է Օդեսայի նահանգապետ: Այս մասին հաղորդում է «RBK-Ուկրաինան»՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Ավելի ուշ Օդեսայի մարզային պետական վարչակազմում հաստատել են Սահակաշվիլիի նահանգապետ նշանակվելու տեղեկությունը: