News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անկարայի ահաբեկչությունից հետո Գերմանիայի թուրքական համայնքը զգուշանում է բռնության ալիքից։ Իրավիճակը լարված է, իսկ Գերմանիայի Կանաչների կուսակցությունը Եվրամիությանը կոչ է անում զգուշանալ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։

Գերմանիայի թուրքական համայնքի ղեկավար Գյոքայ Սոֆուօղլուն Անկարայում տեղի ունեցած պայթյուններից հետո  զգուշանում է, որ Գերմանիայում նույնպես կարող են ակտիվանալ թուրք եւ քուրդ ազգայնական տարրերը։  «Թուրքիայում մթնոլորտը շատ լարված է, եւ ես տագնապներ ունեմ, որ այն կարող է լարվել նաեւ այստեղ»,- ասել  է նա Kölner Stadt Anzeiger-ի հետ զրույցում։

«Էրդողանի՝ նախագահ դառնալուց հետո, Գերմանիայում ծայր է առել այս բեւեռացումը»,- նշել է է նա։

Միաժամանակ Թուրքիայում իրադարձությունների զարգացումների շուրջ բացասական կանխատեսումներ է արել Բունդեսթագի Կանաչների միության նախագահ Ջեմ Օզդեմիրը։ Նա Էրդողանին մեղադրել է իրավիճակը լարելու մեջ։ «Ակնհայտ է, որ Էրդողանն անում է հնարավոր ամեն բան կանոնակարգված եւ արդար ընտրություններին խոչընդոտելու համար։ Եթե նոյեմբերի 1-ին ժողովրդավարական, ազատ ընտրություններ լինեն, Էրդողանը նորից մեծամասնություն չի հավաքի, եւ նա դա գիտի»,- ասել է Օզդեմիրը եւ կոչ արել սառեցնել ԵՄ-ի եւ Էրդողանի միջեւ  բանակցությունները։

«Մենք չպետք է մինչեւ նոյեմբերի 1-ը որեւէ բան անենք։ Էրդողանի հետ յուրաքանչյուր համաձայնագիր կլինի ազդակ առ այն, որ նա մեզ համար բանակցություններ վարելու ընդունելի գործընկեր է։ Մինչդեռ նա, ով իր քաղաքացիների, ոստիկանների եւ զինվորների մահը սակարկության առարկա է դարձնում, չի կարող պետության ղեկավար  համարվել»,- ասել է Օզդեմիրը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ի առավոտյան Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով զոհվել է 97 քաղաքացի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ