Քյոլնում անհայտ անձը դանակով մահափոձ կատարել անցորդների վրա, ինչի հետեւանքով չորս մարդ է տուժել, այդ թվում՝ քաղապետի թեկնածու Հերիետ Ռեկերը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Հարձակումը տեղի է ունեցել Բրաունսֆիլդի շրջանում՝ շուկայի հրապարակում: Ռեկերը պատրաստվում էր մասնակցել նախընտրական միջոցառմանը: Այս պահի դրությամբ նրա վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան, տեղեկացնում է Gazeta-ն:
Այլ տուժածների եւ հարձակման դրդապատճառի մասին եւս հայտնի չէ:




























