Մեր օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունը միջազգային եւ ազգային պարտականությունն է։
Թուրքական Sozu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է ռուսական ռմբակոծիչի խոցելու հետ կապված։ Դավութօղլուն պնդել է, թե նախկինում բազաթիվ զգուշացումներ են եղել չխախտել սահմանը։ «Ով է ուզում է լինի սահմանը խախտողը, մեր օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունը միջազգային եւ ազգային պարտականությունն է»,-ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ Թուրքիան պնդում է, թե ռուսական ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի սահմանը, սակայն Ռուսաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, թե ռուսական օդանավը չի խախտել Թուրքիայի սահմանը։