Թուրքիայի կողմից օդային տարածքի խախտման վերաբերյալ որեւէ զգուշացում չի եղել, կործանված Սու-24-ի շտուրմանի հայտարարությունն է ներկայացնում ՏԱՍՍ-ը:  

«Իրականում ոչ մի զգուշացում չի եղել: Ոչ ռադիոհաղորդակցությամբ, ոչ տեսողական եղանակով: Որեւէ շփում չի եղել: Դրա համար էլ մենք ռազմական ընթացի էինք անցել նորմալ ռեժիմում:  Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ արագություն ունի ռմբակոծիչը եւ ինչ`   F-16 կործանիչը: Եթե ցանկանային մեզ զգուշացնել, կարող էին իրենց ցուցադրել` զուգահեռ ընթացքի դուրս գալով», - ասել է նա: