News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային հակաօդային պաշտպանության ապահովման գործում, սակայն դա որեւէ կապ չունի ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելու հետ։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան կարեւոր դաշնակից է, մենք երկար տարիներ այնտեղ ենք եղել, եւ այդ աշխատանքը ոչ մի կապ չունի անցյալ շաբաթ ռուսական օդանավը խոցելու հետ»,- ասել է նա։

«ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում Իսպանիան Թուրքիայում Patriot տեսակի ՀՕՊ համալիրներ է տեղադրել, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան մեր դաշնակցի օդային տարածքի անվտանգությունն ապահովող օդանավեր են տեղակայել։ Սրանք Թուրքիային աջակցելու միջոցների մի մասն է, եւ ես ակնկալում եմ, որ այդ ոլորտում նոր որոշումներ կընդունվեն առաջիկա շաբաթ։ Սակայն ես ուզում եմ նշել, որ այդ միջոցները ձեռնարկվում են արդեն մի քանի տարի։ Ինչ վերաբերում է ռուսական օդանավին, ապա մենք պետք է լարվածության թուլացման հնարավորություններ փնտրենք եւ կապեր հաստատենք, որոնք թույլ կտան նախազգուշացնել դրանց մասին»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային...
ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու հարցը
ՆԱՏՕ անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները...
Ստոլտենբերգը խոստացել է Ուկրաինային զենք մատակարարելը ՆԱՏՕ-ի երկրների համար դարձնել պարտադիր
Մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներից վեց ամիս պահանջվեց՝ համաձայնեցնելու համար Ուկրաինային տրամադրվելիք լրացուցիչ օգնությունը...
Ամենաշատ