News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան համակարծիք են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանն ամբողջությամբ փակելու անհրաժեշտության հարցում` նավթի անօրինական տեղափոխման եւ  գրոհայինների առաջընթացի կանխարգելման նպատակով, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մնում է փակել սահմանի 98 կիլոմետրանոց հատվածը, մենք կատարյալ համաձայնության ենք եկել եւ  անհրաժեշտություն չկա քննարկելու հետեւանքները այն մասին, թե ինչպես է պետք գործել սահմանի այդ հատվածը փակելու համար:     Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է անել դա: Մենք միասին կաշխատենք այդ ուղղությամբ, պատրաստվում ենք մեր զինվորականների միջեւ համապատասխան խորհրդակցություններ անցկացնել դա անելու համար», - Բրյուսելում լրագրողներին ասել է Քերրին:

Նա նշել է, թե «Թուրքիան հետաքրքրված է կասեցնելու նավթի անօրինական տեղափոխումը կամ էլ փակելու գրոհայինների տեղաշարժման ուղիները` երկու ուղղությամբ էլ»:

«Մենք կաշխատենք նրանց հետ հասկանալու համար, թե ինչպես միավորենք օդային ռազմակազմի, դաշինքի եւ թուրքական ուժերի, ինչպես նաեւ տեղում առկա ընդդիմության զինված ուժերի ջանքերը այս տարածքն անվտանգ դարձնելու համար: Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա», ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ