Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարել, որ Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» օդանավի ոչնչացումը Սիրիայի հարցով վիեննական բանակցությունների անցկացմանը խանգարելու փորձ է, հայտնում է Lenta-ն:

«Տպավորություն է ստեղծվում, որ ինչ -որ մեկը շատ ուզում էր ձախողել Սիրիայի քաղաքական կարգավորման գործընթացը ու օգնել, որ իսլամիստները իրենց տիրապետությունը հաստատեն Սիրիայի արաբական հանրապետությունում ու տարածաշրջանում»,- հայտնել է Լավրովը Կիպրոսի իր գործընկերոջ հետ Նիկոսիայում բանակցությունների արդյունքները ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է,ո ր Մոսկվան «Սու 24»-ի վրա Անկարայի հարձակումը գնահատում է որպես թշնամական գործողություն:

«Հասկանալի է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն այս իրավիճակում չեն կարող զարգանալ business as usual սկզբունքով ու հասկանալի է, որ մենք Թուրքիայի այս ակցիան գնահատում ենք որպես ահաբեկչության դեմ պայքարի շահերին հակասող»,- հավելել է Լավրովը: