Եթե Ռուսաստանը շարունակի նման ձեւով արձագանքել, մենք էլ ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ այցով Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել է ռուսական օդանավի միջադեպից հետո ռուսական կողմի արձագանքներին՝ պնդելով, թե ոչ-ոք իրավունք չունի Թուրքիային մեղադրել «Իսլամական պետությունից» նավթ գնելու մեջ։ «Եթե դա ապացուցեն, ես նախագահի աթոռին մեկ վայրկյան էլ չեմ մնա։ Սակայն նման բան ապացուցել չկարողացողներն էլ պետք է չմնան իրենց աթոռներին»,-ասել է Էրդողանը։
Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների հետ կապված, Էրդողանը հայտարարել է, թե իրենք տխրությամբ են հետեւում Ռուսաստանի անհամաչափ արձագանքին։ «Եթե Ռուսաստանը շարունակի նման ձեւով արձագանքել, մենք էլ ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել»,-ասել է Էրդողանը։





























