Ռուսա հայտնի շախմատիստ է «Իսլամական պետությունից» նավթ գնում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական IMC-TV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի կողմից Թուրքիա-ԻՊ նավթի առեւտրային համագործակցության մասին ներկայացված ապացույցներին ի պատասխան հայտարարել է, թե ոչ թե Թուրքիան ԻՊ-ի հետ նավթի առեւտուր անում, այլ ռուս հայտնի շախմատիստ։ Էրդողանը պնդել է, թե այդ մասին իրենց ձեռքում փաստաթղթեր կան։