Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հունվարի 12-ին, գրանցվել է խոզի գրիպից մահացության դեպք: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ չհայտնելով այլ մանրամասներ:
Մեր տեղեկություններով մահացածը կին է:
Նշենք, որ սա արդեն խոզի գրիպից մահացության 7-րդ դեպքն է Հայաստանում: