News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ օրակարգում ներառված է նաեւ ղարաբաղյան հակամարտության սրման հարցը։ ԵԽԽՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, պլանավորվում է քննարկումներ անցկացնել «Ղարաբաղյան հակամարտության վերջին եւ ողբերգական էսկալացիան» թեմայով։

Օրակարգում դրված մյուս հարցերն են՝ կանանց քաղաքական ներկայացվածությունը, երեխաների մարգինալացման դեմ պայքարը, Ուկրաինայում պատերազմի ժամանակ գերեվարվածների հարցերը, Եվրոպայում հակասեմականության դեմ պայքարը։

Գարնանային նստաշրջանի գլխավոր զեկուցողներն են Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Վրաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Գեորգի Քվիրիքաշվիլին եւ Ահմեդ Դավութօղլուն։ Նստաշրջանում քննարկվելու է նաեւ Եվրոպայում փախստականների ճգնաժամը։

Ելույթ կունենան Բուլղարիայի արտգործնախարարը, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Դանիել Միտովը, ԵՄ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ