News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարները:

Շարքային Արթուր Գառնիկի Գեւորգյանը 19 տարեկան էր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին Սարալանջի գերեզմանատան սգո սրահում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին:

Շարքային Ազատ Քաջիկի Սիմոնյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում:

Շարքային Ժորա Արթուրի Եսայանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղապետարանի դահլիճում, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին:

Շարքային Նորիկ Զավենի Սարգսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր ժամը 16:00-ին, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Պայմանագրային սերժանտ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը 23 տարեկան էր, Արարատի մարզի Տաթերական գյուղից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին գյուղի մշակույթի տանը, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին:

Փոխգնդապետ Ալեքսան Գեւորգի Առաքելյանը 34 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2000թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը ապրիլի 13-ին ժամը 14:00-ին Գյումրիի Թատրոնի շենքից:

Սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա վաղը 17:30-ին Երեւանի Կոնդի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ ապրիլի 13-ին ժամը 13:00-ին:

Շարքային Բորիս Ռաֆիկի Օզմանյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18:00-ին Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղապետարանում, իսկ հուղարկավորությունը՝ Ակնալիճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ