News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Այն, որ իմ պետությունն այսօր պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, անընդունելի է ինձ համար»։ Այս մասին ասել է Նոբելյան մրցանակակիր Աաարոն Չեխանովերը (Իսրայել) Ծիծեռնակաբերդում։

Ապրիլի 15–ին Հայաստանում գտնվող 5 Նոբելյան մրցանակակիր Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), Դան Շեխտմանը (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) եւ Էյ-Իթի Նեգիսին (Ճապոնիա) այցելեցին Հայաստանի եւ համայն հայության համար կարեւոր նշանակություն ունեցող վայրեր։

Առավոտյան գիտության ասպարեզում ամենաբարձր պարգեւին արժանացած գիտնականները սբ. Էջմիածնում էին եւ հյուրընկալվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։ Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր տաճարի թանգարանը, որտեղ ծանոթացան հայ ժողովրդի արժեքավոր գանձերին։

Այնուհետեւ հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության զոհերիհուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո, Նոբելյան մրցանակակիրները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում։

«Այն, որ իմ պետությունն այսօր պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, անընդունելի է ինձ համար»,- այցելությունից հետո հայտարարեց Աարոն Չեխանովերը։

Նոբելյան մրցանակակիրները հույս հայտնեցին, որ Հայաստան այցելելու էլի առիթներ կունենան։ Նրանք վստահաբար պնդում էին, որ դարձան Հայաստանի երիտասարդության եւ մեր երկրի դեսպաններն իրենց երկրներում։

Ապրիլի 12–15–ը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը «Նոբելյան օրեր Երեւանում» միջոցառումների շրջանակում մեկ հարկի տակ հյուրընկալեց Նոբելյան 5 մրցանակակիրների: Միջոցառումը հիշարժան գիտական իրադարձություն դարձավ բժշկությամբ եւ հարակից ոլորտներով հետաքրքրվող գիտականհանրության եւ երիտասարդության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ