Թուրքիայի Բոդրում ծովափնյա քաղաքում տեղի ունենալիք գեղեցկության մրցույթից առաջ, 20 տարբեր երկրներից ժամանած գեղեցկուհիներն այցելել են Իզմիրի Մարիամ Աստվածածնի սրբավայր եւ միասին աղոթել:

Թուրքական հայտնի տուրօպերատոր Jolly tur-ի կողմից կազմակերպված World League Beauty and Fashion մրցույթը տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին, որից առաջ մասնակիցները միասին այցելել են Մարիամ Աստվածածնի սրբավայր, մոմ վառել եւ միասին աղոթել խաղաղության համար:

Մրցույթին մասնակցող թուրք գեղեցկուհի Նեսիլհան Մալթեփեն նշել է, թե հայ գեղեցկուհու հետ միասին, խաղաղության համար ցանկություն է պահել եւ հավելել, թե հուսով է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կկարգավորվեն: