News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ցեղասպանության հարցը կրկին հայտնվեց քաղաքական շահարկումների խաղասեղանին։ Այս անգամ Թուրքիայի հետ իր խնդիրները լուելու համար ողբերգությունը խաղարկեց Իսրայելը՝ ձեւացնելով, թե պատրաստվում է խորհրդարանում ընդունել Հայոց ցեղասպանությոնը ճանաչող բանաձեւ։ Կնեսետն այսօր քննարկեց հարցը, սակայն ինչպես եւ սպասվում էր, քվեարկության չդրեց այն՝ պատճառաբանելով, թե կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել Կրթության հանձնախմբում։

Ճանապարհի փլուզման հետեւանքով փակված Վերին Լարսն այսօր էլ չի բացվել։ Վրացական կողմն արդեն երկրորդ անգամ խոստումը չի կատարել եւ այսօր էլ չի բացել ճանապարհը թեթեւ մարդատար մեքենաների համար։ Ենթադրվում է, որ ճանապարհը փակ կմնա եւս մի քանի օր։ Ճանապարհին մնացած հայերի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով դիմել է Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատարին, որը խոստացել է զբաղվել այդ հարցով։ Հիշեցնենք, որ Լարսում մնացած քաղաքացիները դժգոհում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից, որոնք տեղի– անտեղի տուգանում են իրենց, անցակետի մոտ գտնվող խանութները, օգտվելով առիթից, թանկացրել են սնունդը եւ որեւէ ջանք չի գործադրվում իրենց տեղափոխումը կազմակերպելու համար։

«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը պնդում է, որ ինքը Սյունիքի մարզում 6 մարդու կյանք խլած  ավտովթարի մեջ մեղավոր չէ: NEWS.am-ի հետ զրույցում վարորդի համագյուղացի, Սալվարդի գյուղապետ Վարդան Մեսրոպյանն ասել է, որ տեսախցիկները ձայնագրել են կատարվածը, իրավապահներն արդեն ուսումնասիրել են այդ տեսագրությունները եւ նույնպես համոզվել, որ ավտովթարի մեղավորը 47–ամյա Ֆելիքս Սամվելյանը չէ։ Նրա խոսքով՝ «Toyota»-ի վարորդն արագ է վարել մեքենան, փորձել է  վազանցում անել «Կամազին», սակայն, սխալ է հաշվարկել եւ մտել է բեռնատարի տակ։

Հրազդանում 7–ամյա տղան վրաերթի է ենթարկվել եւ մահացել ծնողների աչքի առջեւ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ի երեկոյան, երեխան ծնողների եւ երկու քույրերի հետ քայլելիս է եղել մայթով, երբ «ԳԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան շեղել է ընթացքը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու վրաերթի ենթարկել երեխային, որը տեղում մահացել է։ Ականատեսները պատմել են, որ վշտից ծնողները փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ։ Իրավապահները նրան տարել են ոստիկանական բաժին։ Տեսախցիկները ֆիքսել են 7–ամյա երեխային վրաերթի ենթարկելու պահը։

 Դաստիարակչական դաժան մեթոդների պատճառով հայ տղամարդը կարող է հայտնվել դատարանի առջեւ։ Երեւանում հայրը 2–ամյա տղայի գլուխը սոսնձել է գորգին, որպեսզի երեխան չշարժվի եւ արագ քնի։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում մի քանի ամիս առաջ, սակայն երեխայի մայրը միայն օրերս է իրավապահներին դիմել, քանի որ արդեն նախկին ամուսինը վախեցնում էր նրան։ Հոր «հոգատարության» պատճառով փոքրիկը գլխի վնասվածքներ է ստացել։

Երեւանում նախօրեին 21 տարեկան աղջիկ է ինքնասպան եղել։ Ջուլիետան նետվել է Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում իրենց տան պատուհանից՝ 8–րդ հարկից։ Հարազատները շոկի մեջ են, չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, քանի որ Ջուլիետան խնդիրներ չուներ, կենսախինդ էր։ Ջուլիետան Մանկավարժական համալսարանի ուսանող էր, մայիսին կտրվել էր ավարտական քննությունից եւ դիպլոմ չէր ստանալու, սակայն դժվար է ասել՝ արդյոք դա կարող էր դրդապատճառ լինել նման ծայրահեղ քայլի։

Արթիկցիները չափազանցված են ներկայացնում հեղեղի պատճառով կրած վնասները, վստահեցնում է Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը։ Նա պնդում է, որ կառավարության հատկացրած փոխհատուցումը լիովին համարժեք է կրած վնասին։ Մինչդեռ, արթիկցիները, բոլորովին այլ բան են ասում։ Նրանք պնդում են, որ կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, իսկ Կառավարության հատկացրած գումարն այնքան փոքր է, որ չի կարող նույնիսկ մասամբ փոխհատուցել վնասը։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Ըստ լրատվամիջոցների՝ մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ից 7-ը բուժվում էր  Երեւանի հիվանդանոցներից մեկում։ Բժիշկների պնդմամբ, նրա մոտ ախտորոշվել էր խրոնիկ բրոնխիտի սրացում: 

Հուլիսի 5-ին Հայաստանը  նշում է Սահմանադրության օրը: Երևանում երեկոյան սկսվել են տոնական միջոցառումները, որոնցից գլխավորը տոնական քայլերթն էր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Օրերս բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականն այսօր հյուրընկալվել նախագահական նստավայրում։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին փայլուն հաղթանակի կապակցությամբ եւ ընգծել, որ այս հաղթանակը Հայաստանի եւ սփյուռքի միասնական ուժի եւս մեկ օրինակ է։  Բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ նախագահին նվիրել են ոսկե մեդալ եւ թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ:

Այսօր հիմնական արտարժույթներից դոլարը, եվրոն ֆունտը թուլացել, իսկ ռուբլին մնացել անփոփոխ:

Երեւանում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի, իսկ վաղը ցերեկը՝ +32-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ