Արցախում օրերս վիրավորված, 20-ամյա Ալբերտ Դալլաքյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Ասյ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Ժամկետային զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում: Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ այս պահին եւս երեք զինծառայող է գտնվում Վերակենդանացման բաժանմունքում՝ ապրիլի 4-ին վիրավորված Ռոլանդ Սահակյանն ու Ավետիս Զարգարյանը, ինչպես նաեւ հուլիսի տասին Տավուշի մարզում վիրավորված Տիգրան Մկրտչյանը: