News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

YouTube-ում տեղադրված տեսանյութը, որում Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ուսուցիչը հայհոյում եւ ծեծում է աշակերտին, շարունակում է աշխատել դպրոցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը:

«Այդ դեպքը եղել է անցած տարի մարտ ամսին, պատմության ժամին: Դրանից հետո դպրոցն արել է ամեն ինչ, ինչ-որ կաներ իրեն հարգող դպրոցն ու մանկավարժական կոլեկտիվը: Դեպքը դատապարտվել է, ուսուցիչը ներողություն է խնդրել եւ բարեհաջող ավարտվել է ուսումնական տարին: Ուսուցիչը աշխատանքից չի ազատվել, նա նկատողություն է ստացել»,-նշեց  տնօրենը:

Մարիետա Մատղաշյանը նաեւ հաղորդեց, որ բռնությունը կիրառվել է 8-րդ դասարանի աշակերտի նկատմամբ:

Իսկ Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն տեղյակ են տեսանյութի մասին, որ ԿԳՆ-ն դատապարտում է բռնությունները հանրակրթական դպրոցներում:

«Այս պահի դրությամբ մենք ուսումնասիրում ենք տեսանյութը, ճշգրտում ենք ուսուցչի ինքնությունը, հետագայում ձեռնարկվող քայլերի մասին տեղյակ կպահենք»,-ասաց ԿԳՆ ներկայացուցիչը:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում հոկտեմբերի 11-ին տարածվել է YouTube-ում տարածված մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է ուսուցիչը ծեծում աշակերտին՝ հայհոյանքներ տեղալով երեխայի հասցեին։ Աշակերտի հասցեին մանկավարժի խոսքերն են. «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռո գլուխ, դեբիլ...»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ