Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նրա ընկերոջը:
Մանաֆորթի ընկերոջ խոսքով՝ նա հեռանում է «շտաբի հետ ոչ մի խնդիր չունենալով»: Ավելին՝ Մանաֆորթը հայտնել է, որ կաջակցի Թրամփին:
Հրաժարականի դիմումը բավարարվել է: Այդ մասին օգոստոսի 19-ին անձամբ Թրամփն է հայտնել:
Նման քայլի պատճառներն առայժմ անհայտ են:
Ավելի վաղ The Associated Press –ը հրապարակել է հետաքննություն, որում ասվում է, որ Փոլ Մանաֆորթը ու նրա տեղակալ Ռիք Գեյթսը փորձել են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա, որպեսզի փոխեն այն Յանուկովիչի կառավարության օգտին:





























