News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում էր՝ շնորհավորելու գործադիրի նորանշանակ անդամներին եւ ներկայացնելու այն խնդիրները, որոնք դրված են նոր կառավարության առջև: Կառավարության շենքի առջեւ նրան դիմավորել է վարչապետը: Իսկ արդեն գործադիրի նիստերի դահլիճում նախագահը խոսել է սահմանադրական բարեփոխումների, դրանց ընդունումից հետո երկրում սկսված համակարգային փոփոխությունների մասին: Նախագահի խոսքով՝ նոր կառավարությունը պետք է դառնա այս փոփոխությունների լոկոմոտիվը. կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի ժողովուրդը։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց աշխատանքից: Որոշման նախագիծն այսօրվա Կառավարության նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ճակատագրի հեգնանքով, երկրորդ անգամ Սուրիկ Խաչատրյանին մարզետի պաշտոնում փոխարինելու է Վահե Հակոբյան անուն-ազգանունով անձը, այս անգամ նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրենն է: Անդրադառնալով սկանդալային մարզպետի հրաժարականի հարցին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դա պայմանավորված էր իշխանության որդեգրած նոր քաղաքականությամբ, նոր մոտեցումների, նոր պահանջների հանգամանքով:

Տիգրան Մուկուչյանը վերընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ազգային ժողովում այսօր փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, նրանցից 96-ը կողմ է քվեարկել, 4-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Վերընտրվել են նաեւ ԿԸՀ անդամները:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ երեկ երեկոյան  Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի հանդիպում է տեղի ունեցել: Քննարկվել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը եւ նրա վերադարձի մասին նախնական որոշում է կայացվել: Այդ մասին լրագրողներն այսօր հարցեր են ուղղել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Հավելենք, սակայն, որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ոչ մի ձեւաչափով հանդիպում չի եղել, լուրը չի համապատասխանում իրականությանը:

Այսօր Ազգային ժողով էր եկել նաեւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելու «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Սակայն նախարարին երկար ժամանակ չի հաջողվել պատգամավորների ուշադրությունը կենտրոնացնել թեմայի ուղղությամբ: ՀՀԿ-ական պատգամավորներն անսպասելիորեն սկսել են խոսել Հայաստանում գեյ-շքերթների անթույլատրելիության մասին:

Դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 6-ին աճել է, եվրոյինը՝ նվազել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 474 դրամ, եվրոյինը՝ 530, ռուբլունը՝ 7.61 դրամ, ֆունտինը՝ 603 դրամ:

Հոկտեմբերի 7-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ