Կոտ Դ’ Իվուարում վերջին 10 տարում առաջին անգամ նախագահական ընտրություններ են տեղի ունենում, հաղորդում է «ՌՒԻԱ նովոստին»՝ հղում անելով Reuters-ին:

Շուրջ 5,7 մլն ընտրողներ կայցելեն ընտրատեղամասեր, որպեսզի իրենց ձայնը տան 14 թեկնածուներից մեկին, որոնց շարքում է պետության ղեկավար Լորան Գբագբոն: Նրա նախագահության պաշտոնական ժամկետն սպառվել է դեռ 2005-ին: Թեկնածուների շարքում են նաեւ նախկին նախագահ Անրի Կոնան Բեդյեն, որին ռազմական հեղաշրջման արդյունքում տապալել էին 1999-ին:

Ավելի քան 20 հազար ընտրատեղամասեր կաշխատեն Երեւանի ժամանակով ժամը 11:00-ից մինչեւ 21:00-ն: Ընտրողների անվտանգությունը կապահովեն ՄԱԿ-ի 9,5 հազար խաղաղապահներ եւ եւս մի քանի հազար ֆրանսիացի զինվորներ:

Նշենք, որ Կոտ Դ’ Իվուարը, որպես այդպիսին, ի հայտ է եկել 1960 թվականին, երբ հռչակվեց նրա անկախությունը Ֆրանսիայից: Ավելի վաղ այդ տարածքը կոչվում էր Փղոսկրի Ափ եւ ֆրանսիական գաղութ էր:

1999-ի դեկտեմբերին Կոտ Դ’ Իվուարում ռազմական հեղաշրջում է կատարվել, որից հետո 2000-ին կայացել են այդ երկրում առաջին ու վերջին ընտրությունները, որոնց արդյունքում իշխանության է եկել Լորան Գբագբոն:

Նկատենք, որ ներկա նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները 6 անգամ հետաձգվել են: