ԱՄՆ-ում այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են։

Կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները եւ 100 սենատորներից 37-ը։ Բացի այդ, տեղի կունենան նահագապետերի ընտրություններ, հայտնում է ВВС-ն։

Կայանալիք ընտրությունների ֆոնին Ipsos-ը սոցիոլոգիական հարցում է անցկացրել։

Համաձայն սոցհարցման՝ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ ընտրություններում կհաղթեն հանրապետականները, իսկ դեմոկրատներին պարտություն է սպասում։ Նման վստահություն է հայտնել հարցվածների 53 տոկոսը։ Դեմոկրատների օգտին է արտահայտվել հարցվածների 47 տոկոսը։

Հատուկ սուր պայքար կծավալվի Նյու Յորք նահանգում, այնտեղ ներկայացված է միանգամից 7 թեկնածու, ինչպես նաեւ Կալիֆորնիայում, որտեղ երկու անգամ ընտրվելուց հետո իր պաշտոնը լքում է Առնոլդ Շվարցենեգերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարում է հայամետ թեկնածու Բարբարա Բոքսերին։ Օբաման գլխավորել է նրա նախընտրական քարոզարշավը:

Ամերիկայի Հայկական խորհուրդը եւս հայտարարել է, որ պաշտոնապես աջակցելու է Բարբարա Բոքսերին: