News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ըստ եվրոպացի գիտնականների՝ մինչեւ 2100 թվականը կարող  է անհետանալ Ալպերի ձնածածկույթի մինչեւ 70 տոկոսը, գրում է  The Cryosphere պարբերականը։

Գիտնականների կանխատեսումն արդարացի է՝ գլոբալ տաքացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում։ Այդ դեպքում մինչեւ դարավերջ ձնածածկույթը կանհետանա ծովի մակարդակից 2,5 հազար մետր ցածրությամբ ստորին հատվածներում։ Ինչպես նաեւ մեկուկես ամսով կկրճատվի դահուկային սեզոնը։

Հեղինակները նշում են, որ գլոբալ տաքացումից առավելագույնս կտուժեն լեռնադահուկային բազաները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1,2 հազար մետր ցածրության վրա։ Այդ տարածքներում է գտնվում Ալպերի՝ նման օբյեկտների մոտ մեկ չորրորդը։

Գիտնականների եզրահանգումները հիմնված են ALPINE3D փաթեթի գործածմամբ համակարգչային մոդելավորման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ