News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն իր աշխատասենյակում այլ ոստիկանների հետ միասին ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոն Խաչատրյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Գորիսի ոստիկանությունում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգ կա եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են կատարվում:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, ոստիկանապետի աշխատասենյակում: Երիտասարդին ծեծի ենթարկելու պատճառը, ըստ որոշ տվյալների, եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին հաղորդագրություն ուղարկելը:

Էդմոն Խաչատրյանին տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Գորիսի ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Էդմոն Խաչատրյանը տեղափոխվել է իրենց մոտ եւ այս պահին բուժում է ստանում:

Ավելի վաղ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել, նա ծեծի էր ենթարկել   իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին: Մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել:  Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ