News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանում փոխպատրիարք, արք. Աթեշյանի ու ընտրված տեղապահ, արք. Բեքչյանի միջեւ հանդիպման հետ կապված մանրամասներ է հայտնի դարձել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Պոլսո պատրիարքական տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը նշել է, թե արք. Աթեշյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ եպիսկոպոս Մաշալյանը, Պետրոս Շիրինօղլուն եւ Թորոս Ալջանը։

Բեքչյանը պատմել է, որ արք. Աթեշյանը սկզբում հրաժարվում էր հանդիպել իր հետ, այնուհետ հանդիպման ժամանակ 2 անգամ լքել է հանդիպման սրահը։

«Ես արք. Աթեշյանին հարցրեցի, թե գործընթացն ինչպե՞ս է շարունակվելու եւ նրա ու իմ լիազորությունների շրջանակը որն է լինելու։ Նա ասաց, որ ես դեռ լիազորություններ չունեմ, եւ երբ ընտրական գործընթացը կսկսվի, այն ժամանակ էլ ես կսկսեմ իմ պարտականությունները։ Ես էլ նրան ասացի, որ իր առաջ քաշած պայմանները գրավոր ներկայացնի, որից հետո նորից կնստենք քննարկման»,–ասել է արք. Բեքչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ