News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում նոր ժամանակավոր ցուցադրություն է բացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի 50 ամյակին։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնելէ է թանգարանային հարցերով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը՝ ցուցադրությունը բաղկացած է երկու մասից։ 

Առաջինում ներկայացված են նոր ցուցանմուշներ, որը թանգարանը ստացել է վերջին տարում, իսկ երկրորդ մասում վերականգնված է Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ինչպես ասել է Լուսինե Աբրահամյանը՝ ներկայացված ցուցանմուշների շարքում կան այնպիսինները, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել։ Նորույթների թվում են թաշկինակներ, ծրարներ, նամականիշներ ու պաստառներ՝ Հայաստանի առաջին հանրապետության զինանշանի ու դրոշների պատկերներով։

Առաջին անգամ ցուցադրվում է «Նեմեսիս» գործողության մասնակիցների խմբակային լուսանկարը՝ Սողոմոն Թեհլերյանի, Հակոբ Զորյանի, Արշավիր Շիրակյանի եւ այլն։ Լուսանկարն արված է 1920-ական թվականներին։ «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանվել են երիտթուրքական կառավարության այն անդամները, ովքեր պատասխանատու են Հայոց ցեղասպանության համար։

Առաջին անգամ ներկայացված է նաեւ Սիրանուշի այցեքարտը՝ հայ ժողովրդի ազատագրական պայքարի հերոսի՝ Վան Իշխանի կնոջ, ով 1915 թվականի ապրիին սպանվել է Շատախում, որտեղ նա ժամանել էր Վանի նահանգապետ Ջեւդեթ փաշայի հետ բանակցությունների համար։ Ցուցադրվում է նաեւ Մշո Սուրբ Կարապետ վանքի սպասավոր Հակոբ Դանիելյանի գոտին, ով վտանգելով կյանքը փրկել է եկեղեցու գանձերը։ Վանքը պայթեցրել են թուրքական զորքերը։

Առաջին անգամ ներկայացվել է նաեւ 1800-ականներին Կոստանդնուպոլսում հրատարակված «Մայր Հայաստան»-ի պատկերով գիրքը։ Ավելի ուշ այդ խորհրդանիշը հայտնվում է նաեւ այլ իրերի վրա, մասնավորապես՝ արծաթե կանացի պայուսակի։

Հետաքրքիր ցուցանմուշ է մետաքսե դրոշը՝ զինանշանով, որը պատկանում է Խարբերդից հայ ընտանիքին։ Դրոշի վրա, որը գտնվել է դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի կողմից, մինչ օրս մնում են արյան հետքերը։ 

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը, համաշխարհային հանրության առաջադեմ մասը հիշում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին։ Վաղ առավոտից հազարավոր մարդիկ՝ Հայաստանի բնակիչներ ու հյուրեր, երկրի ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ գնում են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը կառուցվել է Երեւանում, Ծիծեռնակաբերդում, 1967 թվականին։ 

Հուշահամալիրի կենտրոնական մաս տանող արահետի երկայնքով 100 մետրանոց բազալտե պատ է կառուցվել, որտեղ քաղաքների ու վայրերի անուններն են, որոնցում տեղի է ունեցել հայոց կոտորածը։ Կառուցվել է նաեւ 40 մետր երկարությամբ սյունը։ Այն երկու մասի է «բաժանված», ինչը խորհրդանշում է հայրենիքն ու հայկական սփյուռքը՝ ցրված ամբողջ աշխարհում։ Հայկական սփյուռքը եւս Ցեղասպանության հետեւանք է։

Աբողջ ճանապարհին մինչ Անմար կրակ, որը վառվում է 12 բազալտե սյուների մեջտեղում, սգո երաժշտություն է հնչում։ Հավերժական կրակի մոտ մարդիկ ծաղիկներ են դնում եւ գլուխ խոնարհում՝ ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ զոհերի, ովքեր զոհվել են 20-րդ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ։

Հուշահամալիրի արահետում հարյուրավոր ծառեր են աճում։ Դրանք տնկել են նաեւ տարբեր երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ։

Հուշամալիրի վերջին կառուցված շինությունն այգու մյուս ծայրին գտնվող ցեղասպանության թանգարանն է, որը բացվել է 1995 թվականին։ Ըստ ճարտարապետների՝ գրեթե ամբողջությամբ գետնի տակ գնվող թանգարանի շենքը նման է դամբարանի, որտեղ հայտնվում են այցելուները, իսկ ներսում գտնվող կլոր կառույցը դժոխքի պտույտն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ