News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը նշել է մարդկությանն ու Երկիր մոլորակին սպառնացող 5 գլխավոր վտանգների մասին: Այս մասին գրում է Ferra-ն:

Առաջին վտանգը մոլորակի վրա հսկայական աստերոիդի կամ բազմաթիվ փոքր երկնաքարերի անսպասելի անկումն է:

Երկրորդ սպառնալիքն Արեւի բռնկումներն են, որոնց հետեւանքով աստղի ճառագայթումը մի քանի հազար անգամ ավելի հզոր կլինի: Ամեն դեպքում, դրա հավանականությունը մոտ ապագայում քիչ հավանական է: Այս վտանգը մեծ կլինի մի քանի միլիարդ տարի անց:

Երրորդ սպառնալիքը, ըստ գիտնականների, Երկիր մոլորակի բեւեռների կտրուկ փոփոխությունն ու դրա հետեւանքով մոլորակի ուղեծրի տեղափոխությունն է:

Չորրորդ վտանգի մասին արդեն բոլորը գիտեն: Դա գլոբալ ջերմացումն է՝ դրան հետեւող աղետներով. հրաբուխների ժայթքում, ջրհեղեղներ, ցունամիներ եւ այլ սարսափներ:

Հինգերորդ վտանգը կործանարար կենսաբանական զենքն է, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ մարդկությանը ջնջել Երկրի երեսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ