News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արհեստական ինտելեկտը ապագայում կարող է դառնալ մարդկության կործանման պատճառ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը Պեկինում, տեսակոնֆերենցիայի ընթացքում, որը կայացել է Համացանցի գլոբալ համաժողովի շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է դառնալ ինչպես խիստ դրական այդպես էլ ամենասարսափելի գործոն մարդկության համար։ Մենք պետք է գիտակցենք վտանգը, որն այն իրենից ներկայացնում է»,- շեշտել է նա։

Հոքինգի խոսքով, նորագույն տեխնոլոգիաները կարող են հանգեցնել մարդու դեգրադացիային, նրան լրիվ անօգնական դարձնել բնության առաջ։ Նա հավելել է, որ բնական էվոլյուցիայի ու գոյատեւման պայքարի պայմաններում դա նշանակում է կործանում։

Միաժամանակ գիտնականը նշել է, որ հմուտ գործածման դեպքում արհեստական ինտելեկտն ունակ է լուծել մարդկության առաջ ծառացած մեծ քանակության խնդիրներ։ «Չնայած չեմ կարող վստահաբար ասել,  որ դա տեղի կունենա»,- ամփոփել է Հոքինգը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ