News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ իր ափսոսանքն է հայտնում եւ նշում, որ ԵԱՀԿ-ն պետք է գտնի նոր տարբերակներ Հարավային Կովկասում իր գործունեության համար:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Միացյալ Նահանգները ափսոսանք է հայտնում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի աջակցություն է հյուրընկալող երկրներին, որն օգնում է ամրապնդել հավատարմությունը ԵԱՀԿ սկզբունքներին եւ ստանձնած պարտավորություններին: Այն ապահովում է հակամարտությունների կարգավորումն ու նպաստում կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությանը:

Մենք գնահատում ենք Գերմանիայի եւ Ավստրիայի նախագահությունների ջանքերը՝ ուղղված Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը, եթե Գրասենյակը չդադարեցնի ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությանը: Որպես փոխզիջում, Հայաստանը համաձայնեց, որ Գրասենյակը դադարեցնի այդ գործունեությունը: Չնայած ամիսներ շարունակ ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին՝ այն չկարողացավ բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար:

Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Երեւանյան գրասենյակը կարեւոր դեր է ունեցել Հայաստանում՝ երկրին օգնելով իրագործել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները բոլոր 3 ուղղություններով՝ աջակցություն համայնքային ոստիկանության գործունեությանը, 

Աջակցություն հարկային եւ կարգավորիչ բարեփոխումներին եւ աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարությանը եւ մամուլի ազատությանը:

Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ: Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ նոր տարբերակներ գտնել Հայաստանում եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար:

Եվ վերջում, Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն  է հայտնում դեսպան Արգո Ավակովին ու նրա աշխատակազմին հրաշալի աշխատանք կատարելու ու  նվիրումի համար, հատկապես վերջին ամիսներին, երբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ապագան անորոշ էր: մենք նրանց հաջողություն ենք մաղթում իրենց հետագա նախաձեռնություններում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանը պնդել է, որ չի պատրաստվում համաձայնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը Բլինքենի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային…
Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում...
Լավրովի ներկայության պատճառով Բալթյան երկրների ԱԳ նախարարները բոյկոտել են ԵԱՀԿ հանդիպումը
Մենք նաև այլ բան չենք տեսնում, բացի Ռուսաստանի խոչընդոտող պահվածքից հենց ԵԱՀԿ-ում...
Նիդերլանդների ԱԺ պատվիրակությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում քննարկել է փախստականների խնդիրները
Նիդերլանդների խորհրդարանի անդամները Հայաստանում էին` մասնակցելու Երևանում անցկացված…
ԱԳ փոխնախարարը Բոճորիշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին…
«Մեզ համար շատ դժվարին ժամանակներ են, և մենք ձեր աջակցությունը ստացել ենք». Խաչատուրյանը՝ Կանադայի Սենատի անդամին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ