News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեղրիի բժշկական կենտրոնի վիրաբույժ Մհեր Աբրահամյանը չի ընդունում, որ ապրիլի 30-ին հիվանդ Սուրեն Սարգսյանի մահվան մեջ իր մեղավորությունը կա:

NEWS.am-ի հետ զրույցում Մհեր Աբրահամյանը վստահեցրեց, որ ինքն անհրաժեշտ հետազոտություններն արել է, 41-ամյա տղամարդու մահը վրա է հասել վայրկյանական:

«Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Սուրեն Սարգսյանը մահացել է աորտայի անեւրիզմայի շերտազատումից, որն առաջացրել է սրտի տամպոդա: Եթե նույնիսկ լիներ կարդիոխիրուրգիայի սեղանին պառկած, այդ պահին ոչինչ չէին կարող անել»,- ասաց վիրաբույժը:

Մհեր Աբրահամյանի խոսքով, Սուրեն Սարգսյանը սրտից չի հանգատվել, ապրիլի 29-ին ունեցել է ցավ ողնաշարի եւ ոտքի շրջանում, որի պատճառն էլ եղել է ողնաշարի ճողվածքը: Վիրաբույժը նշեց, որ այդ ախտորոշման մեջ ինքը չի սխալվել, քանի որ դատաբժշկական նախնական եզրակացությամբ դա հաստատվել է:

«Ապրիլի 30-ին երեկոյան ստամոքսն էր ցավում արդեն, որ եկել էր հիվանդանոց: Էլեկտրասրտագրություն եմ արել, ուղարկել սրտաբանին, ասել է, որ որեւէ խնդիր չկա: Ու իսկապես, չէր կարող որեւէ խնդիր լինել, քանի որ Սուրենը հանկարծամահ է եղել, նրա մոտ ինֆարկտ չի եղել: Ես Հիսուս Քրիստոսը չեմ, որ ձեռքս դնեմ գլխին եւ ասեմ, թե որտեղդ է հիվանդ: Կասկածելով սրտի, ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի մասին՝ պառկեցրել եմ, որ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Մեկ ժամ անց մահացել է նա, հանկարծամահ է եղել: Ճնշումը նորմալ է եղել, ես չէի կարող նախապես իմանալ, որովհետեւ ոչ մի գանգատ չուներ»,- հավելեց վիրաբույժը:

Մհեր Աբրահամյանը վստահեցրեց նաեւ, որ ինքն ապրիլի 29-ին, երբ ախտորոշել է ողնաշարի ճողվածք, առաջարկել է Սուրենին տեղափոխել Երեւան, հարազատներն էլ պատասխանել են, թե առաջիկա օրերին կտանեն: NEWS.am-ի հետ զրույցում 41-ամյա տղամարդու կինը՝ Նաիրա Գրիգորյանը, պատմել էր, որ ամուսինը մահացել է Մհեր Աբրահամյանի բժշկական սխալի պատճառով, քանի որ ժամանակին չի ախտորոշել հիվանդությունը:

«Սուրեն Սարգսյանն ունեցել է սիրտ-թոքային անբավարարություն, դիահերձմամբ էլ պարզվել է, որ սիրտ տանող երակն է պայթել, հետեւաբար, երկու օրում հնարավոր էր նրա կյանքը փրկել՝ համապատասխան ախտորոշում տալով եւ բուժում նշանակելով: Սիրտը չի տրաքել, սիրտ տանող երակն է տրաքել… եթե ճիշտ բուժում անեին, ուղարկեին թեկուզ Գորիս՝ սիրտը ստենդավորելու, կապրեր ամուսինս, բայց Մհեր Աբրահամյանը հայտարարում է, թե Սուրոն ողնաշարի ճողվածք ուներ, դիսկերի հեռացում, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, բայց կարո՞ղ էր դիսկերի հեռացումից մահանալ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ