News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները Պերուի խաղաղօվկիանոսյան ափին պեղումների ժամանակ հայտնաբերել են անհայտ, տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթության հետքեր, որը գոյություն է ունեցել 15 հազար տարի առաջ, գրում է «ՌԳ»-ն։

Հին քաղաքակրթության հետքերը հնագետները հայտնաբերել են մոտ 7800 տարի առաջ գոյություն ունեցած բնակավայրի պեղումների ժամանակ։ Գիտնականները այնտեղ ավելի հին մշակութային շերտեր են հայտնաբերել։ Նրանք գտել են քարե զենքեր, ձկնորսական կարթեր՝ ոսկորներից պատրաստված, զամբյուղներ ու կտորներ։ Նաեւ գտել են խարույկների հետքեր ու կենդանիների ոսկորներ։

Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ արտեֆակտներն առնվազն 15 000  տարեկան են։ Գիտնականները համարում են, որ այդ անհայտ քաղաքակրթությունը տեխնոլոգիապես զարգացած է եղել։ Օրինակ հայտնաբերվել են այնպիսի սարքեր, որոնք թույլ էին տալիս ավելի մեծ խորությունից ձուկ որսալ։ Իսկ զամբյուղների ու կտորների բազմազանությունն էլ հուշում է , որ մարդիկ ձգտել են ցույց տալ իրենց սոցիալական կարգավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ