News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն ափսոսում է կազմակերպության Երեւանի գրասենյակի փակման համար: Մայիսի 30-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զանյերը հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով, եւ նույն սկզբունքով էլ չի մատնանշում նրան, ով խախտել է կոնսենսուսը:

«Բայց ես ցավում եմ, որ Երեւանի գրասենյակը փակվում է: Մենք փորձում ենք աշխատանքները շարունալու ուղիներ գտնել»,- նշեց Զանյերը:

Նշելով, որ իր մանդատը շուտով ավարտին է մոտենում, Լամբերտո Զանյերն ընդգծեց, որ հաճելի էր աշխատել Հայաստանի հետ: «Ցավոք, չկարողացանք կոնսենսուսի հասնել: Բայց օրակարգում բազմաթիվ հարցեր ու նախաձեռնություններ կան, եւ գրասենյակի փակումը միայն մեկ գլխի ավարտ է ու համագործակցության նոր ուղիների սկիզբ»,- նշեց Զանյերը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը փակվելու է օգոստոսի վերջին: Պատճառն այն է, որ Ադրբեջանը, երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի պատրվակով, արգելափակեց գրասենյակի բյուջեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Ամենաշատ