Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 31-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրինագծերը:

Նշենք, որ օրինագծերից մեկը վերաբերում է Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելուն, որի համաձայն, այսուհետ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինվելու է Կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնով: Ինչպես նաեւ Կառավարությունն առաջարկում է բարձրացնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը:

Քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առաջիկայում նույնպես արտահերթ նիստ է լինելու, որի մասին լրացուցիչ կհայտնեն:

Կառավարության առաջարկով մայիսի 30-ին հրավիրված արտահերթ նիստն ավարտվեց: