ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո Կիպրոսի շուրջ համաժողովը տեղի կունենա հունիսի 28-ին, Ժնեւում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունում։
Համաժողովին կմասնակցեն Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Մուստաֆա Աքընջը։ Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Հունաստանի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։