News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպումը կնպաստի առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը, փոխանցում է ՏԱՍՍ—ը։

«Ուրախ եմ ձեզ հետ խոսելու հնարավորության համար՝ թե մեր երկկողմանի հարաբերությունների, թե այն մասին, թե ինչ ոչ հասարակ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում։ Հույս ունեմ, որ մեր այսօրվա հանդիպումն էլ կնպաստի նրան, որ մենք կփնտրենք բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիներ ու բնականաբար կխոսենք այն մասին, թե ինչպես են զարգանում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ երկկողմանի կապերը»,- դիմել է Պուտինը Ալիեւին ՝ Սոչիում երկկողմանի հանդիպումը սկսելով։ 

Պուտինը նշել է, որ Մոսկվան ու Բաքուն ապագայի բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեն։ «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու ու այդ բոլոր ուղղություններով խոսելու հնարավորության համար»,- ամփոփել է Ռուսաստանի նախագահը։ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները շատ հաջող են զարգանում։

Նա նշել է, որ նման շփումները կանոնավոր են ու տալիս են «լավ ազդակ երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, որոնք շատ հաջող են զարգանում»։ «Մենք բավարարված ենք մեր հարաբերությունների բարձր մակարդակով, ակտիվ համագործակցում ենք քաղաքական, առեւտրա-տնտեսական, հումանիտար ոլորտներում, կան լավ հեռանկարներ՝ տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում»,- ասել է Ալիեւը։ Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները բազմաշերտ բնույթ ունեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ