Վանաձորում երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 18:00-ի սահմաններում Նարեկացի փողոցի վրա հաստաբուն ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է ճանապարհով երթեւեկող ՕՊԵԼ մակնիշի մեքենայի վրա, ինչի արդյունքում մեքենան լուրջ վնասներ է կրել:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկաններն ու Վանաձորի քաղաքապետարանի  ներկայացուցիչները:

Տեղի ունեցածի մասին վարորդը տեղեկացրել է նաեւ մեքենան ապահովագրած կազմակերպությանը, որտեղից հայտնել են, թե նման դեպքերում ԱՊՊԱ-ն փոխհատուցում չի նախատեսում:

Վարորդի պնդմամբ՝ ինքը գնալու է մինչեւ վերջ՝ վնաս փոխատուցման պահանջով:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի