News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ մտադիր է արգելափակել բոլոր հնարավոր օրինագծերը, որոնք կարող են վատացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես պաշտպանելու եմ մոլդովական ժողովրդի շահերը ու մտադիր եմ  բոլոր հնարավոր միջոցներով՝ ընդհուպ բոյկոտով արգելափակել այն օրինագծերը, որոնք ընդունում է խորհրդարանը, եւ կանխել՝ Ռուսաստանի հետ մեր երկկողմանի հարաբերությունները փլուզելու՝ Դեմոկրատական կուսակցության բոլոր փորձերը»,- գրել է Դոդոնը իր ֆեյսբուքյան էջում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ Իրանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպումից հետո։

Դոդոնը նշել է, որ արտաքին քաղաքականության հարցում նախագահի լիազորություններն ու պատասխանատվությունը հստակ ամրագրված են սահմանադրությամբ, իսկ արմատական որոշումները, որոնցից կախված է ռազմավարական գործընկերների հետ երկկողմանի հարաբերությունների ապագան, պետք է կայացվեն միայն հանրապետության ղեկավարի հետ ու քննարկվում են երկրի անվտանգության գերագույն խորհրդի նիստերի ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ