News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում  խմելու ջրի սակագինը հնարավոր բարձրացումը անհիմն է։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նա հիշեցրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է առաջարկել սակագների բարձրացում՝ մեկ խորանարդ մետրի դիմաց մոտ 194 դրամ։ «Դա անընդունելի է։ Ինչո՞ւ նրանք որոշեցին, որ հենց հիմա պետք է բարձրացնեն գները եւ ինչու՞  հենց 14 դրամով»,-ասաց Չիլինգարյանը։ Նրա տեսանկյունից՝ պետք է պայքարել ջրի գողության դեմ։ «Խնդիրը նման կերպ լուծելու փոխարեն, նրանք բարձրացնում են  ջրի սակագինը»,-վրդովվել է ՀԿ-ի ղեկավարը։

Օգոստոսի սկզբին Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատորը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ձեռնարկություն), հայտնել է, որ ծրագրում է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագինը բարձրացնելու համար։ Այժմ Հայաստանում ջրի սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց 180 դրամ է (0.37 դոլար)։ Նշվում է, որ ընկերությունը ծրագրում է սակագինը հասցնել 194.3 դրամի (0.45 դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ