News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ծառի տակ օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինն այժմ գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեռեւս վաղ է գնահատել երեխայի առողջական վիճակը:

«Կարծես թե ծանր հղիություն է եղել, որովհետեւ առողջական խնդիրներ կան, բացի դրանից, երեխան եղել է խոտերի մեջ եւ հնարավոր է՝ ինֆեկցիայի վտանգ լինի: Ամեն դեպքում երեխան արատներ չունի»,- ասաց Աննա Չոբանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում՝ ծառի տակ, օգոստոսի 12-ին վաղ առավոտյան նորածին երեխա է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ