News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը նախկինի պես շարունակում է ձգտել Փհենյանի հետ երկխոսության, սակայն հիմա այդ կապակցությամբ իր մտադրությունը պետք է հայտնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այս մասին օգոստոսի 15-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք առաջվա պես շահագրգռված ենք երկխոսության համար հնարավորություն գտնելու հարցում։ Բայց ամեն ինչ Կիմ Չեն Ընից է կախված»,- ասել է Թիլերսոնը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդի ծրագրերը։

Հուլիսին Փհենյանը փորձարկել է բալիստիկ հրթիռներ, ինչին ԱՄՆ-ն, Ճապոնիան ու Հարավային Կորեան սուր են արձագանքել։ Անցած շաբաթ Թրամփը մասնավորապես հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան չպետք է սպառնա Վաշինգթոնին ու խոստացել է պատասխանել այդ սպառնալիքներին այնպիսի «կրակով ու բարկությամբ», որոնք աշխարհը երբեք չի տեսել։ Դրանից հետո Փհենյանից հայտնել են, որ Հյուսիսային Կորեան մշակում է Գուամի ուղղությամբ հրթիռի արձակումը, ցույց տալու համար ԱՄՆ ռազմական օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ