News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացումը ու Վաշինգտոնին կոչ է անում ձգտել դրան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ «մենք երբեք դուռը չենք փակել նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ բացահայտորեն կոպտել են»։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանն անմիջապես չի պատասխանել 2016-ի դեկտեմբերին ԱՄՆ-ից 35 ռուս դիվանագետների արտաքսմանը ու ԱՄՆ տարածքում ռուսական դիվանագիտական սեփականության արգելափակմանն ու ամերիկացիներին կես տարի ժամանակ է տվել այդ իրավիճակը կարգավորելու համար՝ ոչ թե զգացմունքների հիման վրա, այլ դեմքը պահպանելու հնարավորությամբ։

«Անկեղծ ասած՝ մենք գլոբալ խնդիրներ չենք տեսնում ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու ու փոխգործակցելու հարցում, ինչն էլ հենց արել ենք ։ Դրա համար էլ այդ հարցը մեզ չի պետք ուղղել», - ամփոփել է Զախարովան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ