News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մերսման սրահներից մեկում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող՝ մերսման սրահի տնօրենը դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Քրիստինեն 2016թ.-ին ստեղծել է մերսման սրահ, որի աշխատակիցները զբաղվել են պոռնկությամբ, իսկ ինքն էլ ստացել գույքային օգուտ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Քրիստինեն ընդունել է իր մեղավորությունն ու միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է միջնորդությունն ու դռնփակ դատական նիստում Քրիստինեին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ 1 տարի ժամկետով զրկելով ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքից։ Դատարանը վճռել է նաեւ պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Տպել
Ամենաշատ