News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՊՆ զորամասի մարտական դիրքում 2016թ. ապրիլի 1-ին մահացած ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ժամկետային զինծառայող Մհեր Մելիքյանը պարբերաբար նվաստացրել է Գևորգ Ասոյանի անձնական արժանապատվությունը: Մասնավորապես, Մելիքյանը կրակակետում քնելու և այդ հանգամանքը չընդունելու կապակցությամբ սեռական բնույքի հայհոյանքներ է տվել Գեւորգ Ասոյանի հասցեին, ապա նրանից պահանջել է քրոջ բջջային հեռախոսահամարը: Գեւորգ, սակայն, ուրիշ հեռախոսահամար է տվել, ինչի հետեւանքով կրկին Մհեր Մելիքյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել: Դրանից հետո Գեւորգ Ասոյանն իրեն ամրակցված գնդացիրով ինքն իրեն բերանի շրջանից մեկ հատ մենահատ կրակոց արձակելով, պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գեւորգ Ասոյանին դեպքից օրեր առաջ ծեծել էր մեկ այլ զինծառայող:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ին, ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի էր ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ