News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի մոտ. կտրուկ վատացել է մի քաղաքացու (ենթադրաբար՝ ֆրանսահայ) ինքնազգացողությունը, իսկ ժամանած շտապօգնության բուժանձնակազմին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը, նա տեղում մահացել է:

Նրան ուղեկցել են երկու տարեց կանայք:

Ականատեսների խոսքով, քաղաքացին հանկարծ վատ է զգացել ու ընկել գետնին: «Ներկաներից մեկը մոտ 15 րոպե սրտի մերսում էր անում, իսկ շտապօգնությունը եկավ բավական ուշացումով՝ մոտ 25 րոպե անց: Դրանից եւս 20 րոպե անց եկավ երկրորդ շտապօգնության մեքենան՝ արդեն սրտաբանական բաժանմունքից:

Ինչ-որ պահի տղամարդն ուշքի եկավ, բայց քիչ անց նորից կորցրեց գիտակցությունը եւ քիչ անց մահացավ»,- NEWS.am-ին պատմել է ականատեսներից մեկը:

Լուսանկարները մեզ է տրամադրել ականատեսներից մեկը, ով շտապօգնության աշխատակիցներին հարցրել է, թե ինչու են այսքան ուշացումով եկել ինֆարկտով մարդուն օգնության, ինչին ի պատասխան բժիշկներից մեկն ասել է. «Հիմա դրա ժամանա՞կն է»:

Իսկ ահա Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ուշացում ընդհանրապես չի եղել. «Մենք զանգը ստացել ենք ժամը 13.15-ին եւ առաջին բրիգադը տեղում է եղել ժամը 13.23-ին, իսկ երկրորդ մեքենան՝ 13.27-ն»,-ասաց նա:

Լուսանկարները՝ Աննա Իսրայելյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ