Ստամբուլում հայկական եկեղեցի է կողոպտվել։ Doğan-ը գրում է, որ սեպտեմբերի 15-ին կողոպտիչները Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են ներթափանցել եւ կրոնական արտեֆակտներ գողացել։
Տեղի բանկիչները նկատել են գողերին, երբ նրանք փորձել են ավտոմեքենայում տեղավորել եկեղեցուց հափշտակած հսկայական նկարն ու խաչելությունը։ Հասկանալով, որ իրենց նկատել են՝ հանցագործները մի կողմ են նետել գողոնն ու փախել։