News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում բնակվող հայերը վախի մեջ են, ուզում են անձայն մնալ, սակայն անձայն մնալը հանգիստ մնալը չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Թուրքիայի մեջ մահմեդական հայեր շատ կան: Եթե 1990-ականների վերջին ականջիս էին ասում, որ մեծ մայրս հայ է, ապա 2013թ.-ին՝ մեծ հպարտությամբ էին այդ մասին ասում: Ներկայումս, երբ երկրի ղեկին Էրդողանն է, նորից անձայն են այդ մասին ասում: Նույն Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան, նրանցից շատերը հայերեն խոսում են, բայց աշխատում են անձայն մնալ: Թուրքիայում բնակվող մյուս հայերն էլ նորից վախի մեջ են, ուզում են անձայն մնալ, բայց նրանց ես ասում եմ՝ անձայն մնալը հանգիստ մնալ չէ, եթե հայ ես, չես կարող հանգիստ մնալ այս պայմաններում, եթե ազգայնականները վրադ են գալիս, պետք է պատասխանես: Անձայն մնալը հանգիստ մնալը չէ, եթե անձայն մնաս»,- ասաց Կարո Փայլանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ