News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը ծրագրում է նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթում: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

«Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է եւ իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում»,- ասել է Սարգսյանը:

«Մենք նաեւ ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին»,- նշել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ