Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում նախօրեին հայտարարված դասադուլը դադարեցվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանը:

«Սովորականի նման դասապրոցեսն ընթանում է, մեզ խոստացել են, որ պահանջները կկատարվեն»,- ասաց նա:

Նշենք, որ դասադուլ հայտարարած աշակերտներն ու նրանց ծնողները պահանջում էին հիմնանորոգել դպրոցն ու տարրական դպրոցն անհապաղ տեղափոխել հարեւանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը:

Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ առաջիկա օրերին տարրական դասարանների աշակերտները կտեղափոխվեն ավագ դպրոցի մասնաշենքերից մեկը. «Խոստացել են նաեւ սանհանգույցներն արագ վերանորոգել»: