News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պատճառներ չկան, որոնք կխանգարեն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Բրյուսելում պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Երեւանում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք Հայաստանի իշխանությունների հետ մշտական երկխոսության մեջ ենք։ Սեկտորային նախարարությունները մշտական կապի մեջ են։ Ոչ ոք ոչինչ չի ստիպելու։ Ես վստահ եմ, որ Հայաստանը նույնպես հասկանում է, որ ԵՄ–ի հետ հարաբերությունները գործընթաց է։ Սակայն այդ գործընթացը փոխադարձ է։ Ոչ միայն օգուտ եք ստանում ձեր արտադրանքի արտահանումից, այլ նաեւ պարտավորություններ եք ստանձնում իրականացնել որոշ բարեփոխումներ եւ պահպանել որոշ սկզբունքներ, որոնք երբեմն սկզբնական փուլում շատ թանկ են արժենում։ Բայց դրանք օգտակար են երկարաժամկետ հեռանկարում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում դուք լավ եք հասկանում դա»,– ասել է Չիխոցկին։

Անդրադառնալով ԵՄ–ի հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրմանը՝ Լեհաստանի փոխարտգործնախարարը նշեց. «Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կթեթեւացնի տնտեսական համագործակցությունը, մարդկանց միջեւ շփումը, ներդրումները։ Մենք աշխատում ենք մի միջավայրում, որտեղ կառավարությունն ի վիճակի չէ ընկերություններին ասել՝ գնա՛ այստեղ, արի՛ այստեղ, ներդրումնե՛ր արա։ Լեհաստանի կառավարությունը կարող է եւ պարտավոր է անել մի բան՝ ապահովել գործարարների օրինական համագործակցությունը, Լեհաստանում, Հայաստանում եւ Գերմանիայում ուսանողների կրթությունը»,– ասել է նա։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Լեհաստանը շատ է կարեւորում «Արեւելյան գործընկերության» շրջանակում «հովանոցի տակ» գործունեության կարեւորությունը։ «Ես նկատի ունեմ տրանսպորտը, էներգետիկան, սոցիալական ոլորտը, գիտությունը։ Դա դրական, կառուցողական օրակարգ է տալիս «Արեւելյան գործընկերության» երկրների եւ ԵՄ–ի համար»,– ասել է Բարտոշ Չիխոցկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ